Գաղտնիության քաղաքականություն
ՄԵՐՍԵՕ ՍՊԸ Գաղտնիության քաղաքականություն
Այցելելով levelseo.me կայք (այսուհետ՝ «Կայք») և կատարելով վճարումներ, Դուք ավտոմատ կերպով տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Սույնով կարող եք ծանոթանալ ՄԵՐՍԵՕ ՍՊԸ–ի գաղտնիության քաղաքականությանը։
«Անձնական տվյալներ» ասելով, Մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ՝ անունը/ազգանունը, հասցեն կամ էլեկտրոնային հասցեն (այսուհետ՝ «Տվյալներ»):
- Անձնական Տվյալների Հավաքագրում և Օգտագործում
ՄԵՐՍԵՕ–ն չի պահանջում իր այցելուներց գրանցվել, այլ կերպ ասած, տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար: ՄԵՐՍԵՕ–ն չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դա, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվության, որը ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և այլ նման տեղեկություն, որը օգտագործվում է Կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար:
Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ կիսվում է միայն հետևյալ դեպքերում՝
- Վճարման գործընթացը իրականացնելու համար: Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
- Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջում է օրենքը: Մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները կամ դրանց որևէ մաս օրենքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ «Անձնական տվյալների գաղտնիություն» օրենքի համաձայն։
- Անձնական տվյալները կամ դրանց բաղկացուցիչ մի մասը կարող են տրամադրվել երրորդ անձանց՝ Ձեր խնդրանքով կամ թույլտվությամբ։
- Քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավասու ենք օրենքով թույլատրելի փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Մենք կտեղադրենք քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։
3. Ծառայության մատուցման համար վճարված գումարները ենթակա չեն վերադարձման և դա ամրագրվում է Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում։